ԱՄՆ Սենատի հանրապետական բարձրաստիճան ներկայացուցիչը իր կուսակցությանը կոչ է արել միավորվել նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի շուրջը, մինչդեռ նրա հակառակորդ Ռիկ Սանտորումը խոստացել էր մնալ մրցապայքարում, եթե անգամ Վիսկոնսինում տեղի ունենա շատ հավանական պարտությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Սենատի հանրապետական ղեկավար Միչ Մակքոնելը CNN-ի State of the Union շոուի ընթացքում տված հարցազրույցում ասել է, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը հիանալի թեկնածու կլինի, և այլևս ոչ մի կասկած չկա, որ ինքը նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների ժամանակ պատրաստվում է աջակցել Միթ Ռոմնիին:
Մակքոնելն ասել է, որ արդեն ժամանակն է կենտրոնանալ աշնան քարոզարշավի վրա և պայքարել ԱՄՆ նախագահի դեմ: