Մեծ Բրիտանիան պատրաստվում է թույլ տալ իր հետախուզության գործակալություններից մեկին երկրում վերահսկել բոլոր հեռախոսազանգերը, տեքստային հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակները և մարդկանց օնլայն գործողությունները` հանցագործությունը և ահաբեկչական հարձակումները կանխելու համար: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել երկրի ներքին գործերի նախարարությունը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ նախարարությունից տեղեկացրել են՝ չափազանց կարևոր է, որ ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները հնարավորություն ունենան ձեռք բերել հաղորդակցման տվյալներ` հետաքննելու համար լուրջ հանցագործությունները, ահաբեկչական գործողությունները, որպեսզի կարողանան հանրությանը պաշտպանել:
Առաջարկված օրենքն արդեն իսկ ենթարկվել է մեծ քննադատության հենց իշխանության շարքերում, քանի որ համարում են, որ դա մարդու իրավունքների սահմանափակում է:











































