Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Նախատեսված են Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ:
ՌԴ ԱԳ նախարարը կայցելելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:











































