Ինչպես հաղորդում է ամերիկյան The Time-ը, Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգում տեղի է ունեցել խոշոր եղջերավոր անասունների անկում: Այստեղի ագարակներից մեկում սատկել է միանգամից 200 կով: Մասնագետները դեռ չեն կարողացել պարզել, թե ինչն է անկման պատճառը:
Խոսակցություններն ավելի են սրվում այն ֆոնի վրա, որ դեռ հայտնի չէ, թե ինչու մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում միանգամից մի քանի հազար թռչուն է սատկել` հենց սատկած վայր ընկնելով երկնքից: Բացի այդ, ամերիկացիները չեն պարզել նաև Լուիզիանա նահանգի գետերում հայտնաբերված սատկած ձկների անկման պատճառը:
Ամերիկյան ԶԼՄ-ները շտապել են արդեն բոլոր այս երևույթները կապելը մեկը մյուսի հետ:
ITAR-TASS-ի հաղորդմամբ, օրերս էլ Վիետնամում մի քանի հազար ցուլ է սատկել մի քանի օրվա մեջ: