ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի հովանավորներից Աբեյկե Ասոնգբան մեղադրվել է խարդախության մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ասոնգբան իր ամուսնու` Էնթոնի Դեռոսայի հետ գլխավորում է Abake’s Foundation բարեգործական կազմակերպությունը, որն Օբամայի քարոզարշավի համար հանգանակել է 50 հազար դոլար:
Շվեյցարացի մի գործարար ոստիկանությանը հայտնել է, որ Ասոնգբան տիրացել է իրեն պատկանող 650 հազար դոլարին, ինչը հետագայում ներդրվել է Ֆլորիդայում առանձնատան կառուցման մեջ:
Ասոնգբան և իր ամուսինը հերքում են այս մեղադրանքը: Սակայն հայտնի է, որ աֆրոամերիկուհու դեմ հարուցվել է ևս մեկ գործ. նրա կողմից վարձակալված բնակարանատերը դատի է տվել Ասոնգբային` պարտքերը չվճարելու և գույքը փչացնելու համար: