ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանն անվանելով «աշխարհաքաղաքական թիվ մեկ թշնամի»` Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ցույց տվեց արտաքին քաղաքականությունից գաղափար չունենալու մասին: Այս մասին Բայդենն ասել է CBS-ին տված հարցազրույցում:
«Ռոմնին իրեն պահում է այնպես, կարծես սառը պատերազմը դեռ չի ավարտվել»,- ասել է Բայդենը` հեգնելով, որ ինքը «չգիտի, թե ուր է եղել Ռոմնին մինչև հիմա»: «Հիմա 1956 թվականը չէ: Սա վկայում է այն մասին, թե որքան քիչ բան գիտի Ռոմնին միջազգային հարաբերությունների մասին»,- ասել է Բայդենը` հիշեցնելով, որ Ռուսաստանը շարունակում է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ին ` Աֆղանստան բեռներ տեղափոխելիս:
Բայդենը Ռուսաստանը նաև լրացուցիչ աղբյուր է համարում, որը կարող է օգնել Եվրոպային նավթ մատակարարելու հարցում, եթե Պարսից ծոցում խնդիրներ առաջանան: