«Սուրգուտ» միջազգային օդանավակայանը, որտեղից թռիչք էր իրականացրել Տյումենի մերձակայքում կործանված ինքնաթիռը, հրապարակել է ուղևորների ցուցակը. հայ ուղևորների անուն-ազգանուններ չեն նշվում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տյումեն քաղաքի մերձակայքում մոտ երկու ժամ առաջ օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է «ՅութԷյր» ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռը կորել է տեսադաշտից օդանավակայանից թռիչք կատարելուց երկու րոպե անց:
Սկզբում աղբյուրները հաղորդում էին, որ հնարավոր է՝ ինքնաթիռում գտնվող 39 ուղևորներն ու անձնակազմի 4 անդամները զոհվել են, սակայն այս պահին ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 17 մարդ ողջ է մնացել:











































