Երեկ 77 տարեկանում թոքերի հիվանդությունից մահացել է Մեքսիկայի նախկին նախագահ Միգել դե լա Մադրիդը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հարվարդի շրջանավարտ Միգել դե լա Մադրիդը 1978-1981թթ.-ներին եղել է երկրի ֆինանսների նախարար, իսկ 1982-1988-ին` երկրի նախագահ: Պաշտոնավարման տարիներին Մեքսիկայում իրականացվել են բարեփոխումներ, սեփականաշնորհվել են շատ ձեռնարկություններ:
Միաժամանակ նրան հաճախ էին մեղադրում1985թ.-ի երկրաշարժի հետևանքները դանդաղորեն վերացնելու մեջ: Այդ ժամանակ Միգել դե լա Մադրիդը հրաժարվել էր ընդունել միջազգային օգնություն, իսկ բանակին արգելվում էր մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացմանը: Այդ աղետի ժամանակ մահացել էր 30 հազար մեքսիկացի:









































