Հայտնաբերվել է «Տիտանիկ» նավի խորտակման պատճառ դարձած սառցաբեկորի մի օրիգինալ լուսանկար:
Daily Mail-ը գրում է, որ սև ու սպիտակ լուսանկարն արվել է RMS Carpathia նավի ուղևորներից մեկի կողմից: Այս նավը եկել էր փրկելու 1912 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած ողբերգությունից հետո ողջ մնացած 705 մարդկանց:
Լուսանկարում նաև տեսանելի է փրկարարական նավակի մի մասը, որը փրկել էր բախտավոր ողջ մնացածներին:










































