Երեկ աշխարհի ամենահայտնի շինությունները, որոնք սովորաբար լուսավորում են գիշերային երկինքը, մեկ ժամով անջատել էին իրենց լույսերը` կլիմայական փոփոխության մասին հիշեցնելու նպատակով:
Daily mail-ը ներկայացնում է լուսանկարներ ողջ աշխարհից:
Ավստրալիան այն երկրներից է, որտեղ ամեն տարի անջատվում են լույսերն ավելի շուտ քան աշխարհի մյուս երկրներում: Այս տարի Սամոա կոչվող փոքրիկ կղզին առաջինն է անջատել իր լույսերը: Ինչպես նաև՝ նշված ծրագրին այս տարի առաջին անգամ մասնակցել են Լիբիան, Ալժիրը և մի քանի այլ երկրներ:





















































