Կալիֆոռնիայի պետական քոլեջներում և համալսարաններում, ամենայն հավանականությամբ, շուտով ուսանողներին կխնդրեն ղեկավարությանը տեղեկացնել ևս մեկ կարևոր բանի՝ իրենց սեռական կողմնորոշման մասին:
Daily Mail-ը գրում է, որ այս կերպ համալսարանների ղեկավարությունները նպատակ ունեն պարզել, թե քանի միասեռական կին ու տղամարդ, բիսեքսուալ և տրանսգենդեր ուսանողներ են սովորում համալսարաններում: Սրա նպատակը համալսարանների պայմանները բարելավելն է։
Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչը Los Angeles Times-ին հայտնել է, որ օգտակար կլինի իմանալ, թե արդյո՞ք իրենք հավասար պայամաններ են առաջարկում բոլոր ուսանողներին, թե՝ ոչ: