Հայաստանի շախմատի կանանց 66-րդ առաջնության 7-րդ տուրում առաջատար Սիրանույշ Անդրիասյանը կրկին հաղթանակ տարավ և վերջին տուրից առաջ մեկ միավորով գերազանցում է երկրորդ և երրորդ տեղերում ընթացող Անահիտ Խառատյանին և Լիա Մարտիրոսյանին: 7-րդ տուրում կայացած պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Արմինե Բաբայան – Լիա Մարտիրոսյան 0-1
Սիրանուշ Անդրիասյան – Աստղիկ Մեսելջյան 1-0
Նարինե Գասպարյան – Անահիտ Խառատյան 0-1
Վարդուհի Քալաշյան – Նաիրա Մովսիսյան –
Մարիա Գևորգյան – Շուշաննա Սարգսյան 1-0
Վերջին տուրի պարտիաները կկայանան այսօր: Սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Սիրանույշ Անդրիասյանին չեմպիոն հռչակվելու համար կբավարարի անգամ կես միավորը Լիա Մարտիրոսյանի հետ կայանալիք վերջին պարտիայում: