Daily Mail-ը գրում է, որ տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ ԱՄՆ-ում լոտո գնող մարդկանց մեծամասնությունը պատկանում է հասարակության աղքատ խավին: Ավելի կոնկրետ` դրանք այն մարդիկ են, ովքեր լոտո գնում են շահելու մի փոքր հուսյով միայն։
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ԱՄՆ-ի ամենաաղքատ մարդիկ լոտո գնելու վրա ծախսում են իրենց եկամտի մոտ տասը տոկոսը:
2008 թ. հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան 13000 դոլար եկամուտ ունեցող ընտանիքները ծախսում են իրենց եկամտի 9 տոկոսը: Բայց կարևորն այստեղ այն է, որ նրանք, միջին տվյալներով, կորցնում են իրենց ծախսած գումարի առնվազն կեսը: