Այսօր վեց մարդ է մահացել սերբական Նովի Սադ քաղաքի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի և դրա հետևանքով առաջացած հրմշտոցի արդյունքում: Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:
Հրդեհը բռնկվել է «Կոնտրաստ» գիշերային ակումբի շենքում, որտեղ այդ պահին եղել է գրեթե 350 մարդ:
Ոստիկանության տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ է դարձել հրմշտոցը, քանի որ այցելուները հրդեհից խուճապահար նետվել են դեպի դռները:
Հետաքննություն է կատարվում՝ դժբախտության պատճառները հայտնաբերելու համար:











































