Ինչպես հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթը, Բրեմենում հայտարարվել է «Բրեմենյան թուրքական կուսակցության» ստեղծման մասին, որի հիմնական խնդիրներից է լինելու թուրք ներգաղթյալների իրավունքները պաշտպանելը:
Կուսակցությունը հիմնադրվել է 60 անհատների կողմից: Գլխավոր քարտուղար է դարձել Լեւենտ Ալբայրաքը, տեղակալը Հուսեյն Թեքերը: Երկուսն էլ ոչ մի բանով հայտնի չեն: Որոշ տեղեկությունների համաձայն` կուսակցությունն իր թեկնածուներին կառաջադրի 2011թ. տեղական ընտրությունների ժամանակ: «Կանաչների կուսակցության» Բունդեսթագի պատգամավոր, ազգությամբ թուրք Մեհմեթ Քըլըջը ազգայնական հենքի վրա քաղաքական կուսակցության ստեղծումը որակել է որպես «քաղաքական սխալ»: