Մայամիում թաղման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ հնգամյա մի երեխա: 12 մարդ վիրավոր է:
Ինչպես հաղորդում է ABС հեռուստաընկերությունը, պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21.00-ին (Երևանյան ժամանակով՝ 05.00–ին):
Չարագործները սկսել են կրակել մարդկանց վրա, երբ եկեղեցում ավարտվել է սգո արարողությունը:
Թաղմանն աֆրոամերիկյան ընտանիքը և նրանց հարազատները հրաժեշտ էին տալիս մի երիտասարդի, որը գնդակահարվել էր մի քանի օր առաջ: Հրաձգության սկսվելուց հետո եկեղեցում խուճապ է սկսվել: Ոստիկանությունը փնտրում է դեպքի վայրից փախած հանցագործներին: