Այս տարվա փետրվարին մահացած աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի զգեստները վաճառվել են 80 հզ դոլարով, մոտ չորս անգամ ավելի թանկ, քան նախատեսվում էր:
Վաճառքն անցկացվել է on-line ռեժիմով:
Ամենաթանկը եղել է ոսկեգույն, ուլունքներով և մարգարիտներով գլխի զարդը, որով Հյուսթոնը ելույթ է ունեցել բեմի վրա: Այն վաճառվել է 19,2 հազար դոլարով։
Աճուրդի ժամանակ վաճառվել են նրա բոլոր իրերը: Գրեթե բոլոր այդ հագուստները ձեռք են բերվել 2007 թ., երգչուհու կենդանության օրոք անցկացված աճուրդի ժամանակ, որը նրա պարտքերի մարման համար էր կազմակերպվել: Այն ժամանակ ոչ մի իր հազար դոլարից թանկ չէր արժեցել:
Հյուսթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ մրցանակներ ունեցող արտիստ: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Հյուսթոնը ստացել է 11 «Գրեմի», 15 Billboard Music Awards, երկու Emmy և մի շարք այլ մրցանակներ:











































