Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից Հարոլդ Նիկոլսոնը, որին ամերիկյան դատարանը դատապարտել էր 24 տարվա ազատազրկման, լրտեսություն է արել նաև բանտում նստած ժամանակ: Այս մասին նա հայտարարել էր անցած տարի, որի համար դատարանը երեկ նրա 24 տարվան ավելացրել է ևս երեք տարի:
Ինչպես անցած տարվա նոյեմբերին խոստովանել է Նիկոլսոնը, այդ գործի համար նա ներգրավել է իր 24-ամյա որդուն, որին ուղարկել է ռուսական հետախույզների հետ հանդիպման՝ նրանց փոխանցելու համապատասխան տեղեկությունները: Արդեն հաստատված է, որ նրա որդին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքներում, ինչպես նաև Մեքսիկայում և Կիպրոսում, որտեղ նրան են փոխանցել 47 հազար դոլար գումար: