9-րդ ռաունդում Վիլչևսկին փորձում է հակադրել իր հարվածները, սակայն հեռու տարածությունից կատարած հարվածների փորձերը չեն հասնում Արթուրի դեմքին: Վերջնամասում կրկին Աբրահամը դիպուկ է:
Ընդմիջման ժամանակ Վեգներն Արթուրից պահանջում է արագորեն իր տրամաբանական ավարտին հասցնել մենամարտը:
10-րդ ռաունդ: Ամբողջ ռաունդի ընթացքում լեհ մարզիկը շարունակեց հարվածներ ու հարվածաշար ընդունել, սակայն անսասան մնաց: