7-րդ ռաունդում Աբրահամը շարունակում է արդյունավետ օգտագործել մրցակցի ընձեռած բոլոր հնարավորությունները` փորձելով կատարել մարզչի հրահանգն ու հասցնել վերջնական հարվածը: Ռաունդի վերջնամասում Վիլչևսկին ևս 2 հարվածաշար բաց թողեց և կրկին գլուխն իջեցրեց՝ խախտելով կանոնները. մրցավարը մեկ միավոր ավելացրեց Աբրահամի հաշվին:
8-րդ ռաունդը մեկնարկեց լեհ բռնցքամարտիկի ակտիվությամբ, սակայն Աբրահամը հուժկու հարված հասցրեց վերջինիս:
Sparkassen-Arena-ն ցնծում է, իսկ Աբրահամը շարունակում է հարվածաշարը: Արթուրն ունի բացահայտ առավելություն, սակայն հակառակորդն առայժմ կանգուն է: