Մեկնարկեց 5-րդ ռաունդը: Հանդիսականները սպասում են Արթուրի վերջնական հարվածին: Ահա և Աբրահամի առաջին, և 5-րդ ռաունդում թերևս միակ դիպուկ հարվածը: Վիլչևսկին մի պահ բացեց դեմքն ու Արթուրի` կենտրոնով կատարած հարվածը հասավ նպատակակետին:
6-րդ ռաունդ. Աբրահամն ամբողջովին տիրել է նախաձեռնությանը: Վիլչևսկին մեծ ջանքեր է գործադրում ոտքի վրա մնալու համար: Աբրահամը հանդիսականների ոգևորության ալիքի ներքո շարունակում է անխնա հարվածները: