Հնչեց գոնգը և մեկնարկեց երրորդ ռաունդը: Վիլչևսկին փորձում է շտկել դրությունը, սակայն Արթուրն ուշադիր է պաշտպանվում: Հայազգի բռնցքամարտիկը հիմնականում աշխատում է ձախ ձեռքով` աջը պահելով վերջնական հարվածի: Աննկատ և հավասար պայքարում ավարտվեց երրորդ ռաունդը: IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը միվորներով ունի բացահայտ առավելություն:
Չորրոդ ռաունդում պատկերը չփոխվեց: 33-ամյա լեհը փորձում է մենամարտը վարել տարածության վրա, իսկ Աբրահամը պաշտպանվում է և սպասում է իր պահին: Ռաունդի վերջնամասում Աբրահամն անցկացրեց հերթական հարվածաշարը: Պյոտրը չպատասխանեց: