Գերմանիայի Քիլ քաղաքում` Sparkassen-Arena մարզահամալիրում, մեկնարկեց Արթուր Աբրահամի` 2012 թվականի երկրորդն մենամարտը: Հայազգի բռնցքամարտիկի հակառակորդը Լեհաստանի 33-ամյա ներկայացուցիչ Պյոտր Վիլչևսկին է:
Լեհաստանի և Գերմանիայի օրհներգներից հետո ներկայացվեցին մենամարտը սպասարկող անձինք, մարզիկների ցուցանիշները, որից հետո հնչեց գոնգը, և բռնցքամարտիկները մտան պայքարի մեջ:
Առաջին ռաունդն անցավ հավասար պայքարում: Վիլչևսկին հիմնականում աշխատում էր ձախ ձեռքով` չցանկանալով անցում կատարել մերձամարտի: Առաջին ռաունդի միջնամասում Արթուրը կարողացավ երկու դիպուկ հարվածաշար անցկացնել. լեհը զգաց Արթուրի հարվածի ծանրությունը:
Աբրահամի հարվածաշարով մեկնարկեց երկրորդ ռաունդը: Արթուրն աստիճանաբար ավելի վստահ էր զգում իրեն: Աբրահամի առավելությունն ակնհայտ է. նպատակին հասավ երկրորդ հարվածաշարը: Երկրորդ ռաունդն ավարտվեց: