Սիրիայում տեղակայված պաղեստինյան ծայրահեղական խմբավորման` «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի» առաջնորդ Ահմեդ Ջիբրիլը նախատեսում է սպանել Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մուհամմեդ Աբբասին: Ինչպես տեղեկացրել են ՖԱԹՀ-ի մամլո ծառայությունից, Ջիբրիլը վարձու գործակալ է:
MigNews-ի տեղեկացմամբ` նման հայտարարություններ արվել են այն բանից հետո, երբ Ահմեդ Ջիբրիլը Աբբասին և Յասեր Արաֆաթին քննադատել է Իսրայելի հետ Օսլոյի խաղաղ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
ՖԱԹՀ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ջիբրիլը գործում է տարածաշրջանում իր «խնամակալների» հանձնարարությամբ, ովքեր ձգտում են հեռացնել Աբբասին:
ՖԱԹՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը Jerusalem Post-ի լրագրողներին ասել է, որ «խնամակալները» Իրանը և Սիրիան են:










































