Ռուսաստանը կոչ է արել Վրաստանին` գործնական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը շտկելու համար: Այս մասին խոսվում է Ռուսաստանի ԱԳՆ կողմից լիազորված` մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերով զբաղվող Կոնստանտին Դոլգովի մեկնաբանության մեջ:
Մեկնաբանության մեջ ասվում է, որ հաշվի առնելով ՄԱԿ-ի զեկույցը Խուան Մենդեսի կտտանքների վերաբերյալ, որում վերլուծվել է վրացական իշխանությունների գործողությունները, կարելի է եզրակացնել, որ վերջին յոթ տարում Վրաստանում որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել:
Զեկույցի համաձայն` ձերբակալվածները վախենում են խոստովանել, որ բանտերում իրենք կտտանքների են ենթարկվում:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև նշել են, որՎրաստանում ավելի լուրջ խնդիրներ կան: Այսպես, օրինակ, վարչական խախտումների դեպքում ձերբակալման ժամկետն ավելացել է երեք ամսով: Այդ ընթացքում ձերբակալվածները զրկված են լինում ցանկացած իրավունքից:
Նախարարությունում նշել են, որ Վրաստանի իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ:











































