Չորս տարի առաջ այս օրը «Ակոս» թերթի խմբագրատան առջև սպանվեց թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: «Ակոս» թերթից «Առաջին» լրատվական»-ին փոխանցեցին, որ այսօր՝ ժամը 15.00-ին, Դինքի հիշատակին նվիրված ակցիա է լինելու խմբագրատան առջև: Իսկ երեկոյան ժամը 19.00-ին ժողովուրդը հավաքվելու է Ստամբուլի «Թաքսիմի» հրապարակում: Թերթի հաղորդմամբ, ակնկալվում է, որ Դինքի հիշատակին նվիրված ակցիան մարդաշատ է լինելու: