Բրիտանական մամուլի տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Լուկա Մոդրիչին, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ «Տոտտենհեմ»-ը հեշտությամբ չի բաժանվի իր առաջատար ֆուտբոլիստից:
«Մոդրիչը հիանալի խաղացող է: Նա Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Բայց միևնույն ժամանակ նրա տրանսֆերի ձեռքբերումը շատ դժվար կլինի, քանի որ հանդես է գալիս հզոր ակումբի կազմում: Կարծում եմ՝ «Տոտտենհեմ»-ի ղեկավարությունը չի վաճառի իր առաջատարի իրավունքները»,- Մանչինիին մեջբերում է Thе Sun-ը:









































