Երեքշաբթի Hurun հետազոտական ինստիտուտը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը: Առաջին տեղը զբաղեցնում է չինուհի Ժանգ Ինը` Nine Dragons Paper թղթի վերամշակման ընկերության տնօրենը: Նրա ընդհանուր կարողությունը գնահատվում է $5,6 մլրդ: Երկրորդ տեղում է Longfor Property ընկերության տնօրենն է` $4,1 մլրդ: Երրորդը Fuhua International ընկերության տնօրեն Չեն Լի Խուան է` $4 մլրդ: Ոչ չինուհիներից ցուցակում տեղ են զբաղեցրել Zara-ի սեփականատեր, իսպանուհի Ռոզալիա Մերան, Gap ընկերության տնօրեն Դորիս Ֆիշերը` 8-րդ տեղում, 11-րդ տեղում է հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին:
Չինուհիների այս հաջողությունները պայմանավորված են նրանով, որ Չինաստանում կին ղեկավարներն ավելի շատ են: Սա մի պարզ բացատրություն ունի. պարզապես չինական ընտանիքներում հիմնականում մեկ երեխա է լինում , եւ նրան բաժին են ընկնում երկուական տատիկ և պապիկ, որոնք էլ իրականացնում են երեխայի խնամքը` մայրիկին հնարավորություն տալով աշխատել և դառնալ միլիարդատեր: