Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) անձնակազմը կայանի ուղեծրում գտնվելու ընթացքում հասցրել է անել ավելի քան 1 մլն լուսանկար: Ինչպես նշվում է NASA միկրոբլոգում, հոբելյանական միլիոներորդ լուսանկարը դարձել է այս տարվա մարտի 7-ին արված լուսանկարը:
Այդ հոբելյանական լուսանկարում, որն արված է Թասմանի ծովի վրա, պատկերված են ռուսական երկու նավեր՝ «Միություն» և «Պրոգրես»:
Լուսանկարի հեղինակը կայանի ներկայիս 30-րդ արշավախմբի անդամներից մեկն է, տեղեկացնում է lenta.ru: