Մարտի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Կադիլակ» և «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «ՌԱՖ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































