Հունվարի 18-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
* * *
Նույն օրը նույն բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ի սահմաններում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով 24-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:










































