Քիչ առաջ ավարտվեցին ոստիկանության և այն հասարակական գործիչների բանակցությունները, ովքեր հայտարարել են, որ այսօր պետք է ապամոնտաժեն Մաշտոցի պուրակի կրպակները:
Բանակցելով Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հետ՝ հասարակական գործիչները որոշեցին առանձնանալ իրենց հետագա քայլերը մշակելու համար, տեղեկացրեց ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը:
Ոստիկանությունը նախընտրեց պաշտպանել բուտիկները, իսկ իրենք չեն պատրաստվում ուժ կիրառել և այդ մասին տեղեկացրել են նաև ոստիկաններին: Այս պահին ոստիկանները շարունակում են պաշտպանել կրպակները, իսկ հասարակական գործիչները շարունակում են իրենց քննարկումը:










































