ԱՄՆ-ում Կուբայի օգտին լրտեսություն կատարելու համար դատապարտված Ռենե Գոնսալեսը երկու շաբաթով մեկնել է Հավանա՝ ծանր հիվանդ եղբորը տեսակցության: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ դատարանն ավելի վաղ բավարարել էր Գոնսալեսի համապատասխան հայցը:
Գոնսալեսը մտնում է, այսպես կոչված, «կուբայական հնգյակի» մեջ, որի անդամները ձերբակալվել են 1998թ. և դատապարտվել երկարատև ազատազրկման: Նրանք մեղադրվել են ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների մասին տեղեկություն հավաքող կազմակերպության հետ համագործակցելու մեջ: 2011թ. հոկտեմբերին Գոնսալեսն ազատ արձակվեց, սակայն դեռ 3 տարի պետք է անցկացնի ԱՄՆ-ում՝ իշխանությունների հսկողության ներքո:
Գոնսալեսը պետք է ԱՄՆ վերադառնա 15 օրից: