Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, ելույթ ունենալով զինծառայողների առջև, հայտարարել է, որ Իսրայելի ղեկավարության կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակում գործելու մասին որոշում ընդունելու դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի ներքաշվել ռազմական հակամարտության մեջ ավելի վաղ, քան դա կցանկանային բոլոր ներգրավված կողմերը:
Սակայն Պանետան իր ելույթում չի մանրամասնել, թե արդյոք Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակում գործելու դեպքում ԱՄՆ-ը ավտոմատ ներքաշվելո՞ւ է այդ հակամարտության մեջ:
Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարի մամլո քարտուղար Կառլ Վուգը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը շեշտը դնում է դիվանագիտության ու Իրանի վրա միջազգային ճնշում գործադրելու վրա՝ ընդգծելով, որ դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը պատրաստ է իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր սցենարին: