Մայամիում անհայտ անձը կրակ է բացել հուղարկավորության արարողության թափորի վրա: WSVN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զոհվել է մեկ, վիրավորվել 10 մարդ: Վիրավորների թվում կա հնգամյա մի աղջիկ:
Դեպքը տեղի է ունեցել թաղման բյուրոյի շենքի մոտ: Պաստորը պատմել է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողության ավարտից հետո հանցագործը սկսել է կրակել մարդկանց վրա: Հայտնի է, որ աֆրոամերիկյան ընտանիքը հրաժեշտ էր տալիս կրակոցից սպանված երիտասարդին:
Նախնական տեղեկություններով՝ հանցագործը կրակել է 9 միլիմետր տրամաչափի ատրճանակից ու ևս մեկ հրացանից: Այժմ ոստիկանությունը փնտրում է հանցագործին:
Հաղորդվում է, որ երեք վիրավորներն ուղղաթիռով տեղափոխվել են Jackson Memorial Hospital հիվանդանոց: