Մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում ռինգ դուրս կգան միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն (33-3-0) ու Պյոտր Վիլչևսկին (30-2-0): Կխաղարկվի միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի գոտին: BoxingScene-ի տեղեկացմամբ` տեղի ունեցավ կշռման պաշտոնական արարողությունը:
Բռնցքամարտիկների քաշերի տարբերությունը մեծ չէ: Արթուրը կշռում է 76.2 կգ, իսկ Վիլչևսկին` 76.1 կգ: