Չեխիայի կառավարությունը մտադիր է մոտ 180 հազար եվրո գումար հատկացնել Թուշեթիի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Ինչպես Կախեթի տեղեկատվական կենտրոնին հաղորդել է մարզի ղեկավարը, գումարներն ուղղվելու են տեղի հյուրանոցների բարեկարգմանը, գնվելու են անհրաժեշտ կենցաղային սարքեր: Ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար և պետք է ավարտված լինի 2013-ին: Նախկինում ևս Չեխիան մարզի զբոսաշրջության համար մոտ 410 հազար եվրո գումար էր հատկացրել, ինչի շնորհիվ արևային մարտկոցներ էին տեղադրվել բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու համար: