Սիրիայում սկսված հակամարտության ընթացքում ահաբեկիչները սպանել են 6,143 խաղաղ բնակիչների: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչ Բաշար Ջաֆարիի՝ Անվտանգութան խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նամակում ասվում է, որ տվյալները հաշվարկվել են իրադարձությունների սկզբից մինչև 2012թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածը:
Նամակում մասնավորապես նշվում է, որ «զինված ահաբեկչական խմբավորումների» զոհ են դարձել 3,211 խաղաղ բնակիչներ, 478 ոստիկաններ, 2,088 զինծառայողներ և անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում կան կանայք՝ 204 և երեխաներ՝ 156: 106 մարդ զոհվել է ահաբեկչական գործողությունների հետևանքով:
Բացի այդ, մոտ մեկ տարվա ընթացքում նրանք առևանգել են 1,560 խաղաղ բնակիչների, զինծառայողների և ոստիկանության սպաների, որոնցից 931-ը համարվում են անհետ կորած: Առևանգվել է կառավարության տնօրինության տակ եղած 2,256 միավոր փոխադրամիջոց:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում երկու կողմերի բախումների հետևանքով մեկ տարում զհվել է ավելի քան 9000 մարդ: Այս տվյալները մարտի 27-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստին ներկայացրել է Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ռոբերտ Սերին: Դրանք հիմնված են փախստականների, ընդդիմության և ԶԼՄ-ների տվյալների վրա:











































