РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղարին ու էներգետիկայի և ֆինանսների նախարարներին ուղարկած իր նամակում նշել է, որ ԱՄՆ-ը հարկադրելու է օտար պետություններին՝ հրաժարվելու համար իրանական նավթից.
«Ես որոշել եմ, որ նավթ արդյունահանող երկրները, բացառությամբ Իրանից, պետք է ապահովեն նավթի բավականաչափ մատակարարումներ, որպեսզի էականորեն սահմանափակվի սպառող երկրների կողմից անմիջականորեն կամ օտար ֆինանսական ընկերությունների միջոցով իրանական նավթի գնումը:
Ես կշարունակեմ վերահսկողություն իրականացնել, որպեսզի երաշխավորի շուկայի հարմարվողականությունը՝ Իրանից նավթի ու նավթամթերքի գնման կրճատմանը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան երեկ հայտարարեց իրանական նավթի ներկրումը 20 տոկոսով կրճատելու մասին: