«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է այցելել Սաուդյան Արաբիա և Թուրքիա:
Երեկ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ` քննարկելու համար Արաբական թերակղզում հակահրթիռային պաշտպանության համակարգի գործարկման հարցը:
Պետքարտուղար Քլինթոնի և թագավոր Աբդալլահի հանդիպումը տևել է 2 ժամ: Կողմերն անդրադարձել են նաև արտաքին վտանգի դեպքում համատեղ գործողություններ իրականացնելու հարցին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Թեպետ Արաբական թերակղզու երկրները ներգրավված են մի շարք համատեղ կազմակերպություններում, այդուհանդերձ արտաքին վտանգներին հակազդելու ձևերում գոյություն ունեն լուրջ հակասություններ: Միացյալ Նահանգները խոստացել է ՀՀՊ համակարգեր տեղակայել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ միաժամանակ այդ երկրներին կոչ անելով հարթել գոյություն ունեցող հակասությունները: