ԱՄՆ դաշնային դատախազությունը դիմել է Նյու Յորքի դատարանին` խնդրելով ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտին ցմահ ազատազրկման դատապարտել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին երդվյալ ատենակալները Բուտին մեղավոր էին ճանաչել զենքի անօրինական շրջանառության մեջ, որի արդյունքում կարող էր մեծ վնաս հասցվել ԱՄՆ քաղաքացիներին: Նախատեսվում է Բուտի դատավճիռը հրապարակել այս տարվա ապրիլի 5-ին:
Բուտին մեղադրում են կոլումբիական FARC ծայրահեղական կազմակերպությանը զենք վաճառելու մեջ: Նա ձերբակալվել է 2008թ.-ին՝ Թաիլանդում, որից հետո արտահանձնվել է ԱՄՆ: Բուտի պաշտպանը պնդում է, որ մեղադրական կողմը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որով նա կարող է մեղավոր ճանաչվել: