«Հրապարակ»-ը գրում է, որ ապրիլի վերջին Հայաստան են ժամանելու մեծ թվով բժիշկներ: Այստեղ կայանալու է տղամարդկային առողջության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս:
«Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու պատճառը շատ պարզունակ է` այն կազմակերպել է Ռուսաստանի ուռոլոգների միությունը, որի նախագահը` Արամայիս Քամալովը, ազգությամբ հայ է և ցանկացել է սրանով օգտակար լինել իր հայրենիքին: Սակայն հենց կոնֆերանսի կազմակերպման փուլում տարվա մեջ մի քանի անգամ նման սիմպոզիումների մեկնող բժիշկները հայտնաբերել են, որ Հայաստանում երեք օր անցկացնելն ավելի թանկ է, քան Իտալիայում, ասենք, մեկ շաբաթը:
Նրանց ապշեցրել են մեր ավիատոմսերի և հյուրանոցների գները, սակայն Քամալովն իր մտադրությունից այդպես էլ չի հրաժարվել: Կոնֆերանսը կազմակերպվելու է Հայֆիլհարմոնիայի դահլիճում, իսկ հյուրերը կանգ են առնելու «Գոլդեն թուլիպ» հյուրանոցում, նաև մեկնելու են Սևան ու մի շարք այլ զբոսաշրջային վայրեր»: