Բարաք Օբամայի վարչակազմը որոշում է կայացրել մեծացնել սիրիացի պաշտոնյաների «սև ցուցակը», որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել: Այս անձանց ամերիկացիները մեղադրում են խաղաղ բնակչության դեմ զինված հարձակումներ գործելու մեջ. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Այդ ցուցակում երեկ ավելացել են երկրի պաշտպանության նախարար ու գլխավոր շտաբի տեղակալ Դաուդ Ռաջհայի և նախագահի պահակազորի ղեկավար Զուհայր Շալիշի անունները: Դա նշանակում է՝ եթե ԱՄՆ-ում հայտնաբերվեն նրանց ակտիվները, ապա անմիջապես կսառեցվեն: Ամերիկյան ընկերություններին և ֆիզիկական անձանց արգելվել է որևէ համագործակցություն այս անձանց հետ:
Տեղեկացնենք, որ Ռաջհան այս պաշտոնին նշանակվել է 2011թ.-ի օգոստոսին՝ այն բանից հետո, երբ վերահսկողությունը երկրի նկատմամբ բավականին թուլացել էր: Շալիշը Ալ-Ասադի բարեկամն է և իրականացնում է Սիրիայի նախագահի պաշտպանությունը:








































