Ամերիկյան անօդաչու ինքնաթիռը երեկ ռմբակոծել է Եմենի հարավում գտնվող Շաբվա նահանգի «Ալ-Քաիդա»-ի դիրքերը, որի հետևանքով առնվազն 7 կասկածյալ գրոհայիններ զոհվել են, իսկ մի քանիսը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Տեղի անվտանգության ծառայության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է այդ կազմակերպության` Ազզան քաղաքի թաքստոցներին, որի հետևանքով 8 քաղաքացիական անձ տեղափոխվել է հիվանդանոց: Տեղի բնակիչներից մեկն էլ ասել է, որ «ռազմական ինքնաթիռը շարունակում է գտնվել քաղաքի օդային տարածքում»: