ԱՄՆ-ի կառավարությունն այսօր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիի, սիրիական բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մունիր Ադանուֆի, ինչպես նաև՝ նախագահ Բաշար Ասադի անվտանգության ծառայության պետ Զուլիմ Շալիշայի նկատմամբ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Ամերիկայի քաղաքացիներին արգելվում է նրանց հետ ցանկացած տիպի գործնական հարաբերությունների մեջ մտնել, իսկ ԱՄՆ-ում գտնվող նրանց բոլոր ակտիվները կսառեցվեն:
Այս կապակցությամբ ֆինանսների նախարար Դեյվիդ Քոենը հայտարարել է. «ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պատասխանատվության են ենթարկելու Ասադի ռեժիմի կողմնակիցներին։ Ռեժիմը զինված պայքար է մղում սեփական ժողովրդի դեմ»։