Facebook ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Ճապոնիայում անցած տարի տեղի ունեցած ցունամին ներշնչել է իրեն, որ ավելիշատ եղանակներ փնտրի սոցիալական ցանցի միջոցով՝ բնական աղետից տուժած մարդկանց օգնելու համար:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Ճապոնիայում գտնվող Ցուկերբերգը երկրի վարչապետ Յոսիխիկո Նոդայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հավատում է, որ հնարավոր է Facebook-ի միջոցով աղետից տուժած մարդկանց միմյանց հետ կապ հաստատելու և միմյանց կարևոր տեղեկատվություն փոխանցելու հնարավորություն տալ։
Պարոն Նոդան իր շնորհակալությունն է հայտնել երիտասարդ գործարարին: Այլ տեղեկություններ հինգշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման մասին չի հաղորդվել:








































