«Սոված խաղեր» ֆիլմի սաունդթրեքը գլխավորել է ԱՄՆ-ի երաժշտական հիթ-շքերթը: Վաճառքի առաջին իսկ շաբաթում ֆիլմի սաունդթրեքը վաճառվել է մոտ 175 հազար օրինակով:
«Սոված խաղեր» ֆիլմի երաժշտության ձայնագրմանը մասնակցել են Arcade Fire, The Decemberists, The Civil Wars, Maroon 5, Թեյլոր Սվիֆթը, Միրանդա Լամբերթն ու ուրիշներ:
«Սոված խաղերի» սաունդթրեքը Billboard չարթի պատմության մեջ դարձել է թվով 16-րդ սաունդթրեքը, որին հաջողվել է հասնել հիթ-շքերթի առաջին հորիզոնականին: Անցյալ սաունդթրեքը, որին հաջողվել էր զբաղեցնել Billboard 200-ի առաջին հորիզոնականը, Մայքլ Ջեքսոնի This Is It-ն էր, 2009թ. նոյեմբերին:
Երկրորդ հորիզոնականը չարթում զբաղեցնում է Ադելի «21» ալբոմը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է The Shins-ի Port of Morrow-ն: Այս սկավառակները մեկ շաբաթում վաճառվել են համապատասխանաբար՝ 130 և 75 հազար օրնակներով:
«Սոված խաղեր» ֆիլմը հիմնված է ամերիկացի գրող Սյուզան Քոլինզի գրքի վրա:










































