ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ մարտի 31-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի «Շենգավիթ» թիմի հետ: Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում` 10:00-ին:
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները:








































