Աշխարհի ենթադրյալ վերջի մասին թեման շարունակ արծարծվում է պայծառատեսների կողմից, քննարկվում մամուլում և սոցիալական լայն շերտերում: Թեմայից անմասն չի մնացել նաև լուսանկարչական արվեստը: Ֆրանսիացի նկարիչներ Լուսիան և Սայմոնը «Համր աշխարհ» լուսանկարների շարքով ցանկացել են ցույց տալ, թե ինչպիսին կլինի աշխարհը՝ մարդկության գոյության ավարտից հետո:
Նրանք պատկերել են ապոկալիպսիսի հետևանքով ամայացած աշխարհի մեգապոլիսները: Լուսանկարներում մեկ կամ երկու մարդու պատկերելով՝ նկարիչները փորձել են ցույց տալ, որ երբեմնի աշխույժ քաղաքներում կյանքը կանգ է առել:











































