2010-ին, 2009-ի համեմատությամբ, Ադրբեջանի բնակչության եկամուտներն աճել են 13.3 տոկոսով, որից մոտ 9 տոկոսը՝ միայն աշխատավարձերի բարձրացման շնորհիվ,- տեղեկացնում է news.az կայքը: Ամենից շատ բարձրացել է շինարարության ոլորտում զբաղված մարդկանց աշխատավարձը: Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, ադրբեջանցիները իրենց եկամուտների 70 տոկոսը ծախսում են կենցաղի, 8,6 տոկոսը հարկերի և սոցիալական ապահովագրության, իսկ մոտ 20 տոկոսը՝ աճող դեպոզիտների և ներդրումների վրա: